Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա Սմերչ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում

Իրադարձային 01.12.2020   14:47   146

ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա տարածքից հայտնաբերված Սմերչ համազարկային ռեակտիվ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում:

«Խնդրում ենք, պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել:

ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են Ստեփանակերտը և բոլոր բնակավայրերը մաքրել պայթուցիկ զինատեսակներից և դրանց մնացորդներից:

Մանրամասների և այլ պարզաբանումների համար զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101 և 112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներով»:


 Պիտակներ
         սմերչ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb