Ստեփանակերտի ծննդատունն ընդունել է առաջին 8 ծննդկաններին

Իրադարձային 01.12.2020   12:25   44

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները Լեռնային Ղարաբաղում մարդասիրական առաքելություն ընթացքում մոր և մանկան առողջության կենտրոնում իրականացրել են վերականգնման աշխատանքներ։

Առաջիկա օրերին բժշկական հաստատությունն ամբողջությամբ կգործի, իսկ այսօրվա դրությամբ ծննդատունն ընդունել է առաջին 8 ծննդկաններին:

Փրկարարներն ուսումնասիրել են նաև Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, որտեղ ապակեպատումը վերականգնվել է: Մոտ ապագայում դպրոցը կընդունի առաջին աշակերտներին:

ՌԴ ԱԻՆ խումբը և քաղաքային վարչակազմի ներկայացուցիչները շարունակում են տուժած բնակչությանը շրջանում շինանյութեր բաշխել, որպեսզի բնակելի շենքերի վերականգնման հարցը կարգավորվի։


 Պիտակներ
         Ստեփանակերտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb