Ստեղծվել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղը

Իրադարձային 27.11.2019   16:54   109
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեից հայտնում են, որ Գուգարքի և Եղեգնուտի անտառտնտեսությունների միաձուլման արդյունքում ստեղծվել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղը.

«Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի ««Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N1054-Ն որոշման 4-րդ կետը, անտառների և անտառային հողերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Անտառային կոմիտեի նախագահի N 75-Ա հրամանով՝ սույն թվականի նոյեմբերի 15-ից «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Գուգարքի անտառտնտեսություն» և «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղերի միաձուլման արդյունքում ստեղծվել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղը։

Մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արեն Աղաբաբյանը»:



 Պիտակներ
         անտառտնտեսություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon