Ստեղծվել է 10-15 րոպեում Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն կամ Զովունի հասնելու հնարավորություն
Թբիլիսյան խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող շրջանցիկ ճանապարհը 90-ական թվականներից ի վեր գտնվում էր անմխիթար վիճակում՝ վարորդներին զրկելով Կոմիտաս – Դավթաշեն հատվածի ծանրաբեռնված երթևեկությունը շրջանցելու հնարավորությունից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ Արաբկիր վարչական շրջանի աշխատանքային ծրագրով բարեկարգվել է Շրջանցիկ թունելից դեպի Կոտայքի մարզ տանող հատվածը՝ ստեղծելով 10-15 րոպեում Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն կամ Զովունի հասնելու հնարավորություն:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր