Ստեղծել է կորոնավիրուսը ոչնչացնող դիմակ

Աշխարհ 17.02.2021   18:15   40

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիական BioSerenity ընկերությունը հայտարարել է պաշտպանիչ դիմակի ստեղծման մասին, որն ունակ է չեզոքացնել կորոնավիրուսային վարակը:

Նշվում է, որ դիմակը պատրաստել են Լիլի համալսարանական հիվանդանոցի, Ֆրանսիայի Առողջության և բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի և Գիտական ​​հետազոտությունների ազգային կենտրոնի մասնագետները:

Պաշտպանիչ միջոցը «ունի օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսները արգելափակելու և ոչնչացնելու կարողություն»:

Դիմակը կարող է օգտագործվել մեկ անգամ, մինչև չորս ժամ:

Ընկերությունից ընդգծել են, որ դրա արդյունավետությունը հատուկ տեքստիլ շերտի շնորհիվ է, որը սպանում է վիրուսը՝ օգտագործելով երկու մոլեկուլ` ցիկլոդեքստրին և չորրորդական ամոնիակ:

Դիմակը կարելի է ձեռք բերել փետրվարի 16-ից: Դիմակի արժեքը 1,49 € է:


 Պիտակներ
         դիմակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb