Ստեղծագործ Եվրոպա ծրագրին մասնակցելու պայմանների մասին

Իրազեկիչ 22.01.2019   13:15   282

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում մանրամասնել է Եվրոպական Միության հետ ստորագրված` Ստեղծագործ Եվրոպա ծրագրին մասնակցելու պայմանները․

«Հարգելի գործընկերներ.

Այս ընթացքում բազմաթիվ կինո և թատերական գործիչներ, թարգմանիչներ դիմում են ինձ` Եվրոպական Միության հետ ստորագրված` Ստեղծագործ Եվրոպա ծրագրին մասնակցելու պայմանների մասին տեղեկատվություն ստանալու համար: Կցում եմ անհրաժեշտ հղումները `

https://www.facebook.com/CreativeEuropeArmenia/

http://www.creativeeurope.am/,

որտեղ կա ամբողջական տեղեկատվություն: Հավելեմ նաև, որ ես հետևողական եմ լինելու, որ տաղանդավոր ծրագրերը հնարավորություն ունենան ստանալու աջակցություն և առաջիկայում կինոգործիչների և թատերական գործիչների հետ նախատեսում ենք քննարկում, որին կմասնակցեն նաև ԵՄ-ի մեր գործընկերները` Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար»:



 Պիտակներ
         Ստեղծագործ Եվրոպա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon