Ստամոքսը խրատներ չի լսում. Սենեկա
Լուցիուս Աննեուս Սենեկա (Սենեկա կրտսեր) (մ.թ.ա 4 - մ.թ. 65)
Հռոմեական պետական գործիչ, ստոիկ փիլիսոփա, թատրերգակ։ Եղել է հռոմեական կայսր Ներոնի խնամակալը և դաստիարակը, թողել է բազմաթիվ երկեր։ Հայացքները մոտ են քրիստոնեությանը, կրել է նաև Էպիկուրոսի ազդեցությունը։ Նշանավոր հռետոր և պատմիչ Լուկիոս Անեուս Սենեկա ավագի որդին է, պատկանել է հեծյալների դասին։
Ներկայացնում ենք մեջբերումներ մեծ փիլիսոփայի «Բարոյական նամակներ Լուցիլիոսին» գրքից։
- Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունն իր փայլը հաղորդում է նաև մարմնին։
- Նա չէ գեղեցիկը, ում ձեռքերը կամ ոտքերն են գովում, այլ նա, ում ողջը թույլ չի տալիս հիանալ առանձին դետալներով:
- Ամենաերկչոտ կենդանիները, եթե նրանք այլ ելք չունեն, պայքարի մեջ են մտնում հանուն ինքնապաշտպանության։
- Ավելի լավ բուրում է այն մարմինը, որը ոնչնչով չի բուրում:
- Ում ինչը ցավում է, բնականաբար նրանից էլ խոսում է:
- Այլոց արատները միշտ մեր աչքի առաջ են, իսկ մեր սեփականը` թիկունքում։
- Աննկուն ոգին կարող է կոտրվել, բայց` չհպատակվել։
- Եթե ուզում եք ոչնչից չվախենալ, հիշեք, որ վախենալ կարելի է բացարձակապես ամեն ինչից։
- Ծառայության մասին թող պատմի ոչ թե մատուցողը, այլ ստացողը։
- Որոշ գործերի մեծություն` այնքան նրանց չափերը չեն, որքան նրանց պատեհաժամությունը։
- Ումից վախենում են շատերը, նա ինքն է շատերից վախենում։
- Այն ամենը, ինչի սպասում ես, ավելի դյուրին է տանել։
- Ավելի հաճախ օգտվիր ականջներից, քան լեզվից։
- Եթե մենք բավարարվեինք գտածով, մենք երբեք` էլ ոչինչ չէինք գտնի:
- Ծանր սխալը հաճախ ձեռք է բերում հանցագործության նշանակություն։
- Հանցագործը կարող է երբեմն խուսափել պատժից, բայց ոչ նրա ունեցած ահից։
- Հարգիր նրանց, ովքեր փորձել են մեծ գործ կատարել, եթե նույնիսկ այդ նրանց չի էլ հաջողվել։
- Մանր տխրությունները շատախոս են, խորունկ վիշտը` անմռունչ։
- Մեծ մարդկանց հիշատակը մեզ համար ոչ նվազ նշանակություն ունի, քան նրանց կենդանի ներկայությունը։
- Մենք շատ բան չենք խիզախում ձեռնարկել ոչ նրա համար, որ դժվար է. այն դժվար է հատկապես նրա համար, որ մենք չենք խիզախում ձեռնարկել։
- Մոլորությունը մեղք չէ։
- Նախքան խոստանալը մտածիր, բայց եթե արդեն խոստացել ես` կատարիր։
- Ոչ ոք չի զգում, թե ջահելությունն ինչպես է անցնում, բայց յուրաքանչյուրը զգում է, երբ այն արդեն անցել է։
- Ուժեղ մրրիկները երկար չեն տևում։
- Ուղղվելու առաջին պայմանը իր մեղքի գիտակցումն է։
- Չհանգստանալ հաջողության դեպքում։ Վհատության գիրկը չընկնել թշվառության մեջ։
- Ստամոքսը խրատներ չի լսում։
- Տարբերությունը մեծ է. չի ցանկանում մարդը մեղք գործել, թե չի կարողանում։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր