Ստամբուլյան լուսանկարներ Դինքի հիշատակի միջոցառումից

Աշխարհ 21.01.2020   17:31   135

Ստամբուլի «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցի օրը՝ հունվարի 19-ին, Թուրքիայում և արտասահմանում հիշատակի միջոցառումներ են անցկացվել:

Ստամբուլում՝ «Ակոս» թերթի նախկին խմբագրության շենքի մոտ, որտեղ սպանվել է Դինքը, տեղի է ունեցել ոգեկոչման գլխավոր միջոցառումը: Մարդաշատ միջոցառման ժամանակ հնչել է հայ ժողովրդական «Սարի աղջիկ» հանրահայտ երգը, ինչպես նաև հատվածներ Դինքի նախկին ելույթներից:

Թուրքական «Gazete karınca» լրատվական կայքի թղթակիցը ֆոտոշարքով ներկայացրել է այդ միջոցառումը:

Աղբյուրը` Ermenihaber.am



 Պիտակներ
         Հրանտ Դինք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon