Ստամբուլում հակաամերիկյան ցույցեր են

Աշխարհ 16.01.2019   12:26   222

Թուրքիայի ազգայնական «Հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ Ստամբուլի ամերիկյան հյուպատոսարանի առջև բողոքի ցույց է կազմակերպվել։ 
Բողոքի գործողության առիթը դարձել են օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած սպառնալիքները, որ եթե Թուրքիան հարձակվի Սիրիայի քրդական ուժերի վրա, ապա Վաշինգտոնը կավերի թուրքական տնտեսությունը։
Ցուցարարները տարբեր գրություններով պաստառներ են պարզել, որոնց վրա գրված է եղել «Թող կորչի ամերիկյան իմպերիալիզմը», «Թուրքերն ու քրդերը եղբայրներ են, ԱՄՆ-ը խաբեբա է»։
«Դիմում եմ ամերիկացի պաշտոնյաներին։ Դուք չեք կարող Թուրքիային հրահանգներ տալ։ Հրահանգեք ահաբեկչական կազմակերպություններին, որ նրանք հանձնվեն Թուրքիայի բանակին։ Դուք միայն կարող եք ահաբեկչական կազմակերպություններին հրահանգներ տալ»,-ասել է «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ջեմ Դիքմենը։
Նշենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահը Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքն է։
 



 Պիտակներ
         հակաամերիկյան ցույցեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon