Ստամբուլում բացվել է Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը

Հայեր 02.03.2019   11:04   357

Մարտի 1-ին Ստամբուլում հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանում բացվել է արվեստագետի աշխատանքների ցուցահանդեսը: Այն բաց կլինի մինչև սեպտեմբեր:

Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ ցուցահանդեսին ներկայացված են հնագույն Ափրոդիսիաս քաղաքի ավերակաների լուսանկարները։

60 տարի առաջ  Գյուլերը Թուրքիայի Այդըն նահանգում պատահաբար հայտնաբերել էր Ափրոդիսիասը։ 

2017 թվականին քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Հիշեցնենք, որ Գյուլերը 90 տարեկանում մահացել է անցյալ տարի:


 Պիտակներ
         Արա Գյուլեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb