Ստամբուլի գլխավոր դատախազը պահանջում է Օսման Քավալային դատապարտել երեք ցմահ բանտարկության

Աշխարհ 09.10.2020   14:00   49

Ստամբուլի գլխավոր դատախազը պահանջում է հայտնի գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալային և գիտնական Անրի Բարքիին դատապարտել երեք ցմահ բանտարկությունների, փոխանցում է Ahval-ը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ նաև հայամատ հայացքներով հայտնի Քավալան, որը Գեզի այգում բողոքի ցույցերի գործով դատավարության ժամանակ արդարացվել էր, ֆինանսավորել և կազմակերպել է 2013 թվականի հակակառավարական զանգվածային բողոքի ցույցերը։

Քավալային եւ Բարքիին մեղսագրում են նաեւ ռազմական ու քաղաքական լրտեսության մեղադրանք, ինչպես նաեւ Թուրքիայում սահմանադրական կարգի տապալման փորձի մեղադրանք։

Բարերարը փետրվարի 18-ին համանման մեղադրանքներով արդարացվել էր, բայց դարձյալ կալանավորվել էր լրտեսության մեղադրանքով, նախքան բանտից նրան ազատելը։ 2017 թվականի նոյեմբերի 1-ին կալանավորվելու պահից սկսած հինգշաբթիի դրությամբ նա բանտում է անցկացրել 1072 օր։

Մեղադրական եզրակացության մեջ, առանց կոնկրետ ապացույցների, նշված է, որ Քավալան եւ Բարքին մասնակցել են 2016 թվականի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման չհաջողված փորձին, որում Թոուրքիան մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդներին։



 Պիտակներ
         Օսման Քավալա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb