Սփյուռքի ոլորտին բյուջեից ընդհանուր 775 մլն դրամ կհատկացվի

Իրադարձային 31.10.2019   11:22   81
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2020 թ. Սփյուռքի ոլորտում ծրագրերի իրականացումը բաժանել ենք երկու ուղղությունների՝ ՀՀ-Սփյուռք գործակցության իրականացումը և ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավումը, որոնց համար ընդհանուր կպահանջվի 775 մլն դրամ. «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Ըստ նրա՝ առաջին ուղղությունը, որին ակնկալում են 450 մլն դրամ հատկացնել՝ 6 ծրագրեր են ենթադրում: Նրա խոսքով՝ «Քայլ դեպի տուն» ծրագիրը հայապահպանության բաղադրիչ ունի, և հաջորդ տարի 140 մլն դրամ կհատկացվի՝ կհյուրընկալեն 13-22 տարեկան մինչև 800 երիտասարդների, որոնք կծանոթանան ՀՀ-ին, կբարելավեն հայերենը:  

Երկրորդ ծրագիրը երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագիրն է, որի համար կհատկացվի 25 մլն դրամ: Երրորդ ծրագիրը ՀՀ հանրային ոլորտում սփյուռքահայ երիտասարդների պրակտիկան է, որը Զարեհ Սինանյանի խոսքով՝ բոլորովին նոր ծրագրիր է և նպատակաուղղված է բարձրագույն կրթությամբ, մասնագիտական բարձր որակավորմամբ սփյուռքահայ մասնագետներին ՀՀ բերելուն: Արդյունքում նախատեսվում է մինչև 20 երիտասարդների ծախսերը հոգալ, և դրա համար հատկացնել 90 մլն դրամ:

Հաջորդը ՀՀ-Սփյուռք գործակցության վերաբերյալ իրազեկման ծրագիրն է, ըստ որի՝ Սփյուռքի հետ ճանաչողության աշխատանք պետք է տարվի. «Սփյուռքի համար պետք  է ընդունելի լինի հայաստանյան մեր օրակարգը և դրա համար բյուջեից կհատկացվի 60 մլն դրամ»-ասաց Սինանյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Սփյուռք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon