Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը՝ կրճատումների մասին

Իրադարձային 31.07.2020   14:20   251

Կրճատումները բացառապես պայմանավորված են կառուցվածքային փոփոխություններով, որոնք նախապես հրապարակվել են, և ամբողջ գործընթացը եղել է հրապարակային․ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ամալյա Կարապետյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում մեկնաբանեց վերջին օրերի կրճատումները։ 

Նրա խոսքով՝ դա կադրային ջարդ չէ։ Թեմայի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություն խոսնակը չկարողացավ տալ։

Հուլիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 10 աշխատակցի աշխատանքից ազատելու մասին որոշումը։

Հուլիսի 29-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՍիվիլՆեթի տաղավարում խոսել էր գրասենյակի աշխատանքի,  հայ-ադրբեջանական բախումների և հայրենադարձության մասին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb