«Спутник V»-ի ձեռք բերման հարցով Գերմանիան կբանակցի Ռուսաստանի հետ

Աշխարհ 08.04.2021   16:00   31

Գերմանիայի իշխանությունները ցանկանում են սկսել նախնական բանակցություններ ռուսական հակակորոնավիրուսային «Спутник V» պատվաստանյութը ձեռք բերելու համար։ Վերջնական որոշումը կկայացվի այն բանից հետո, երբ Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը հավանություն տա դեղամիջոցին։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նշենք, որ Եվրահանձնաժողովը ծանուցել է ԵՄ անդամ պետություններին, որ չի պլանավորում սկսել բանակցություններ ռուսական նշված պատվաստանյութի ձեռքբերման համար, ինչպես դա եղել է մյուս մատակարարների պարագայում։ Սրանով հանդերձ, Գեփրմանիայում մտադրություն կա սկսել բանակցություններ  երկկողմ ձեւաչափով։


 Պիտակներ
         «Спутник V»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb