«Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան

23.04.2021   13:00   72

Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել Է Ղրղզստան: Այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում:

«Սպուտնիկ V»-ով բնակչության պատվաստումը կսկսվի առաջիկա օրերին: Ավելի վաղ հանրապետությունում ՌԴ դեսպանությունում հայտնել Էին, որ պատվաստանյութի մատակարարումն իրականացվում Է պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի՝ 2021 թվականի փետրվարի 24-25-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb