Սպիտակ տունը մեկնաբանել է Շերխանի և Տաբակիի մասին Պուտինի խոսքերը

Աշխարհ 22.04.2021   15:00   88

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանին «ահաբեկող» երկրների հետ կապված իրավիճակը համեմատել էր «Մաուգլի» գրքի հերոսներից Շերխան վագրի շուրջ պտտվող Տաբակի շնագայլի հետ:

Սպիտակ տունը հայտարարել է, որ իրենց վրա չեն վերցնում ՌԴ նախագահի ՝ «քիփլինգյան» ակնարկը։

Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակիին հարցրել են, թե արդյո՞ք Սպիտակ տանը այդ խոսքերն իրենց վրա են վերցնում։

«Չեմ կարծում, որ մենք մեր վրա ենք վերցնում ինչ-որ բան, որը նախագահ Պուտինն է ասում։ Մենք հաստ մաշկ ունենք», – պատասխանել է Փսակին։


 Պիտակներ
         Սպիտակ տուն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb