Սփայք Լին կնախագահի Կաննի կինոփառատոնի ժյուրին
kulturomania.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի կինոռեժիսոր Սփայք Լին կգլխավորի Կաննի կինոթառատոնի ժյուրին։
Այդ մասին հայտնել են փառատոնի կազմակերպիչները:
«Մենք հասստատում են, որ ամերիկացի կինոռեժիսոր Սփայք Լին կլինի Կաննի 74-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահը»,- հայտնել են կազմակերպիչները:
Ժյուրիի մնացած անդամների անունները հայտնի կդառնան հունիսի սկզբին:
Սփայք Լին պետք է գլխավորեր Կաննի կինոփառատոնի ժյուրին 2020 թվականին, սակայն ցուցադրումը չեղյալ էր հայտարարվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս տարի փառատոնը տեղի կունենա հուլիսի 6-17-ը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր