«Սպայկայի» աշխատակցի դին գտել են իր ծնողների գերեզմանի մոտ

Հրատապ 18.04.2019   15:57   785
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Shamshyan.con-Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու՝ «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմատանը տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը՝ իր ծնողների գերեզմանի մոտ, հայտնաբերել են Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Այվազյանի դին՝ պարանոցի վրա օղակված գոտիով։ Դիակի մոտ հայտնաբերվել է նաև 2 բջջային հեռախոս։

Դեպքի վայրում հավաքված մահացածի հարազատները ֆոտոլրագրող Գ․ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Երեկվանից փնտրում էինք Գևորգին, ով խնամքին ուներ 3 երեխա։ Աշխատում էր «Սպայկա» ընկերության Արարատի մարզի անվտանգության պետ։ Թե հարազատների, թե ընկերների կողմից հարգված ու սիրված էր, նվիրված էր ընտանիքին։

Երեկ դիմել էինք Շենգավիթի ոստիկանություն, ու ոստիկանները մեզ հետ հավասար որոնում էին նրան, բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ դին կհայտնաբերեինք հոր ու մոր գերեզմանի մոտ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե այլ բան, այս պահին որպես նրա հարազատներ, չենք կարող ասել։ Հուսով ենք՝ քննությունը օբյեկտիվ կընթանա և այս առեղծվածային դեպքը մեզ համար էլ պարզ կլինի՝ ի վերջո, ինչ է եղել իրականում։ Բայց որ ունենք կասկածներ, դա հստակ է, քանի որ դժվար թե մարդ ինքնասպան լիներ»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Սպայկայի»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon