Սպանված 6 հայ զինվորները եղել են գերիներ. «Փաստինֆո»

Հրատապ 30.12.2020   12:06   112

Դեկտեմբերի 27-ին Արցախի Մարտունու շրջանում դաժանաբար սպանված 6 հայ զինվորականները եղել են գերիներ, որոնք գերեվարվել էին Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթից հետո՝ ենթադրաբար Հադրութում։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Ընդ որում, նրանցից ոմանց գերեվարելու կադրերը եւս նախկին ադրբեջանցիները դրել էին շրջանառության մեջ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 29-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր են տարածել՝ 6 հայ զինվորի դաժան սպանության մասին։

Ըստ տեսանյութերի` նկարահանումը կատարվել է դեկտեմբերի 27-ին, որտեղ ադրբեջանցի զինվորականը ասում է, թե նույն օրը  սպանված Էլմիր Համբարովի վրեժը լուծված է։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb