Սպանություն՝ որդուն հայհոյելու համար

Պատահարներ 23.03.2021   14:15   50

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու սպանության դեպքի հանգամանքները:

Այս հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2019թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռոստովյան փողոցում գտնվող բուքմեյքերական կենտրոնի մոտ Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը հանդիպել է իր ծանոթ 44-ամյա համաքաղաքացուն:

Զրույցի ժամանակ 41-ամյա տղամարդը պարզաբանում է պահանջել՝ իր որդուն հայհոյելու և քաշքշելու համար, սակայն 44-ամյա տղամարդը հայտնել է, որ նման բան չի եղել:

Այնուհետև 41-ամյա տղամարդու առաջարկով քայլել են դեպի իր՝ Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցում գտնվող տան բակ, որտեղ վերջինիս որդին հայտնել է, որ 44-ամյա տղամարդը նույնպես գտնվել է իրեն հայհոյողների մեջ: Դրանից հետո ծագած վիճաբանության և քաշքշուկի  ժամանակ 41-ամյա տղամարդը,  ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած որսորդական ողորկափող հրազենից կրակոց է արձակել 44-ամյա տղամարդու կրծքավանդակի շրջանին:

Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի (սպանություն) 1-ին մասով և նրա  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին։ 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb