Սպանություն Գյումրիում

Պատահարներ 21.04.2021   10:27   42

Գյումրիում ապրիլի 20-ի երեկոյան տեղի է ունեցել սպանություն:

Սպպանությունը կատարվել է Գյումրու Շիրակացի փողոցի տներից մեկում:

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գևորգյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ, հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն)։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է ամուսինը՝ 1952 թվականին ծնված Վ. Մ-ն։ Հանցագործության գործիքը հայտնաբերվել է:

Ըստ նախնական տեղեկությունների, կինը եղել է հարևանի տանը: Կնոջ հետևից նույն բնակարան է գնացել ամուսինը: Վերջինս եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ: Հարևանի տանը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, դանակով հարվածել որովայնի ու կրծքավանդակի հատվածին, պատճառել կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերքեր:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb