Սպանություն Դիլիջանում

Պատահարներ 25.12.2019   09:34   1285
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Դեկտեմբերի 24-ի, երեկոյան կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Ժամը 21-ի սահմանում «Դիլիջան» ԲԿ-ից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը գիտակցության չգալով՝ մահացել է։ 

shamshyan.com-ը հայտնում է, որ  հիվանդանոց են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Դիլիջանի բաժնի օպերատիվ խմբերը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Տավուշի մարզի դատախազն ու մարզի դատախազության դատախազը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Դիլիջանի բնակիչ 32-ամյա Մեսրոպ Խառատյանն է։ Ըստ աղբյուրի՝ սպանվածը մի քանի անգամ եղել է դատապարտված և վերջերս է հայտնվել ազատության մեջ: Ստեղծվել է քննչական խումբ, հարուցվել է քրեական գործ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանությունը տեղի է ունեցել Դիլիջանի Գետափնյա փողոցի «Քարահունջ» հացատան դիմաց, դեպքի վայրում էլ հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճ։ Սպանության վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության ծառայողները։



 Պիտակներ
         սպանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon