Սպանության փորձը բացահայտվել է

Իրադարձային 27.05.2021   11:48   68

Մայիսի 24-ին, ժամը 17.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Նորք-Մարաշի 6-րդ փողոցից «կրծքավանդակի և որովայնի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 61-ամյա մի տղամարդու:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ ժամը 17.00-ին, նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ տուժածի կրծքավանդակին կրակել էր նրա 36-ամյա եղբորորդին և դիմել փախուստի:

Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած համապատասխան միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 26-ին, ժամը 16.00-ին, 36-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb