SpaceX-ը ցուցադրել է Starship տիեզերանավի շարժիչի առաջին կրակային փորձարկումը

Science News 21.03.2020   23:30   613

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը Twitter-ում հրապարակել է Starship նոր տիեզերանավի Raptor կոչվող շարժիչի առաջին կրակային փորձարկման տեսանյութը:

«Starship տիեզերանավի Raptor շարժիչի առաջին կրակային փորձարկումը: Այնքան հպարտ եմ SpaceX-ի թիմի կատարած հրաշալի աշխատանքով»,- սոցկայքում գրել է ընկերության հիմնադիր-ղեկավարը:

Հայտնի է, որ Starship տիեզերանավը նախատեսված է միջմոլորակային թռիչքների իրականացման համար: Բացի այդ, այն կլինի SpaceX-ի կողմից կառուցվող Big Falcon Rocket գերծանր հրթիռակրի երկրորդ աստիճանը:

Հրթիռակիրը նախատեսված է բազմակի օգտագործման համար: Դրա առաջին փորձնական թռիչքները կկայանան 2019 թվականին:



 Պիտակներ
         գիտական, spacex


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon