SpaceX-ը ԱՄՆ-ում օդաչուներով թռիչքների վերականգնման համար թեսթ կթողարկի

Innovation 01.03.2019   23:00   426

Այս հանգստյան օրերին SpaceX-ը կփորձի մանեկեն ուղարկել Միջազգային տիեզերական կայան՝ որպես օդաչուներով տիեզերական թռիչքները վերականգնելու գլխավոր թեսթ։

Այն պահից, երբ 2011թ․ հուլիսի 21-ին «Ատլանտիս» տիեզերանավը վերադարձավ Երկիր, ոչ մի ամերիկյան տիեզերագնաց չի մեկնել տիեզերք՝ հայտնում է AFP-ն։

NASA-ն մեկ մարդու համար 82 մլն դոլար է վճարում Ռուսաստանին՝ ամերիկյան տիեզերագնացներին ուղեծրային հետազոտական կենտրոն տանելու և հետ բերելու համար։

2014թ․ ԱՄՆ տիեզերական գործակալությունը այդ խնդրի լուծման պայմանագրեր է կնքել SpaceX-ի և Boeing-ի հետ։ Սակայն ծրագիրը ձգձգվում է հատկապես օդաչուներով թռիչքների անվտանգության խիստ պահանջների պատճառով։

Ոչ ոք Ամերիկայում չի ուզում վերապրել 1986 և 2003 թվականներին ամերիկյան «Չելենջեր» և «Կոլումբիա» տիեզերանավերի ողբերգությունը։



 Պիտակներ
         spacex, տիեզերք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon