Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի շախմատի կանանց առաջնության չեմպիոն

Սպորտ 26.02.2021   13:10   104

Հայաստանի շախմատի կանանց 76-րդ առաջնության չեմպիոնը Սուսաննա Գաբոյանն է:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնությունում Գաբոյանը 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր դարձավ Հայաստանի 2021 թվականի առաջնության չեմպիոն: Երկրորդ տեղում 6 միավորով Մարիամ Մկրտչյանն,է իսկ եռյակը եզրափակում է Մարիա Գևորգյանը:

Տղամարդկանց մրցաշարը դեռևս ընթացքի մեջ է: 7,5 միավորով առաջատարը Հովհաննես Գաբուզյանն է, նրան համապատասխանաբար հաջորդում են Արման Փաշիկյանը (6,5 միավոր) և Սամվել Տեր-Սահակյանը (6 միավոր): Տղամարդկանց 81-րդ առաջնության ավարտին մնացել է երկու տուր:


 Պիտակներ
         շախմատ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb