Սուրեն Սարգսյան․ «Թրամփի տնտեսական ցուցանիշները աննախադեպ են»

Տեսանկյուն 20.01.2020   12:52   248

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«3 տարի առաջ այս օրը ԱՄՆ 45-րդ նախագահ Թրամփը ատանձնեց պաշտոնը: Նրա իմպիչմենտի մասին սկսեցին խոսել երդմնակալության հաջորդ իսկ օրը:

Այս տարիների ընթացքում Թրամփը ստիպված եղավ ավելի շատ ժամանակ տրամադրել պաշտպանվելուն, քան աշխատելուն:

Թրամփին քարկոծում են նրա համար, ինչ նա խոստացել է անել և այդ խոստումների համար էլ հենց ընտրվել է:

Այդուհանդերձ, Թրամփի տնտեսական ցուցանիշները աննախադեպ են, իսկ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը` պատմականորեն ամենացածր մակարդակի վրա:

Իմ խորին համոզմամբ, եթե տնտեսության փլուզում չլինի և ծավալուն պատերազմի մեջ ԱՄՆ-ն չներքաշվի, ապա նա բոլոր շանսերն ունի մեկ տարի անց այս օրը կրկին երդմնակալության արարողությանը հերոսը լինելու»:



 Պիտակներ
         Թրամփը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon