Սուրեն Սահակյան․ Խունդկարյանի ՍԴ դատավոր դառնալը նշանակում է խորը անարգանք․․․

Տեսանկյուն 16.09.2020   20:00   75

«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մյուսներին լավ չգիտեմ, բայց Խունդկարյանի ՍԴ դատավոր դառնալը նշանակում է խորը անարգանք դատական համակարգի փոփոխություն ակնկալիքով հեղափոխական գործընթացներին մասնակցած յուրաքանչյուրին։

Միայն փաստը, որ նա ու իր նմանները դեռ պաշտոնավարում են որպես դատավոր, արդեն պրոբլեմ է։ ԱԺ-ի կողմից նրան նման բարձր լեգիտիմությամբ մանդատ տալը վառ գույներ ու երանգներ կտա էդ պրոբլեմին՝ շարունակական թողնելով սահմանադրական արդարադատության նկատմամբ նախկին համակարգի արհամարանքն ու բռնաբարությունը»։



 Պիտակներ
         Սուրեն Սահակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb