Սուրեն Սահակյան․ «Կացին բռնապետերի ժամանակն անցնում է»

Տեսանկյուն 11.08.2020   20:00   334

Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինսկում մարդիկ դուրս են եկել փողոց հերթական, ենթադրաբար՝ կեղծված, ընտրությունների դեմ բողոքելու։ Լուկաշենկոյի օպոնենտները փակվել են իրենց շտաբում ու դուրս չեն գալիս ժողովրդի մոտ՝ կոչ անելով արյունահեղության չգնալ (լավ ա չեն գալիս Ծիծեռնակաբերդ՝ աղոթելու)։

Մինչև ընտրությունները մտածում էի՝ ո՞րն էր պատճառը, որ չնայած որոշ գործիչների չգրանցեցին որպես նախագահի թեկնածու, բայց քաղբանտարկյալներից մեկի կնոջը գրանցեցին։ Հենց նա էլ դարձավ Լուկաշենկոյի հիմնական օպոնենտը։ Հիմա, երբ էդ կինը կարծես հաղթել ա, մտել ա իր շտաբն ու փակվել, հասկանում եմ, որ ըստ նախնական պլանի գրանցել են, որովհետև նրա ամենահարազատներից մեկը՝ ամուսինը, բանտում պատանդի կարգավիճակում ա։ Չգիտեմ էլ՝ կարելի՞ ա մեղադրել նրան, թե չէ։

Ըստ նախնական տվյալների, փողոցներում արդեն զոհեր կան։ Երբ մարդը սկսում ա քաղաքական պրոցեսների առանցք դառնալ, պետք ա հաշվարկի նման ռիսկերը, ավելի պատասխանատու լինի։ Մենք շատ ենք դրանից տառապել, երբ ի սկզբանե հայտնի էր, որ ընտրությունները կեղծվելու են, գնում են մասնակցելու, հետո իրենց հետևորդներին կրակն են գցում, երբեմն իրենց էլ հետը։ Մարդկանց ազատ թողնելու դեպքում գոնե քաղաքական միտք կզարգանա։ Սենց մարդկանց համոզում են, որ ճիշտն էդ ա՝ գնալ ընտրական տեղամասեր, քվեարկել, հետո գնում են փակվում շտաբերում կամ դիմում ուզուրպացված ինստիտուտներին՝ իբր ճշմարտությունը պարզելու։

Ամեն դեպքում աշխարհում Լուկաշենկոյի նման կացին բռնապետերի ժամանակն անցնում է։ Գալիս է ավելի գրագետ, լավ կրթություն ստացած սրիկաների ժամանակը։ Էս գնահատականը կապված ա ներկայացուցչական ժողովրդավարության ճգնաժամի հետ։ Դրան հակադրվելու ճանապարհը ուղիղ ժողովրդավարության գործիքների մշակումն ու ներդրումն է։ Ուրիշ ճանապարհ չկա»։


 Պիտակներ
         Սուրեն Սահակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb