Սուրեն Սահակյան․ «Հերիք ա պատմել, թե ոնց էին Նիկոլ Փաշինյանին համոզել»

Տեսանկյուն 10.07.2020   11:44   186

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Որպեսզի ՀՀ վարչապետի տնտեսական խորհրդատուների տված խորհուրդների որակը պարզվի, հերիք ա պատմել, թե ոնց էին Նիկոլ Փաշինյանին համոզել, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամից Հայաստանը կարող ա շահած դուրս գալ՝ նվաճելով անկում ապրած համաշխարհային տարբեր շուկաների ինչ-որ հատվածներ։ Նիկոլն էլ հենց մի տեղ միկրոֆոն էր տեսնում, դրա մասին բարձր-բարձր խոսում էր։ Երևի չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ էդ ոլորտի աղմուկ հանած խորհուրդներից մեծագույն մասը էդ որակի են եղել։

Եթե կորոնավիրուսով պայմանավորված էս համաշխարհային «հիստերիան» մի քիչ էլ սենց շարունակվի, վախենամ աշխարհն ու առավել ևս մենք տասնամյակով չկարողանանք դուրս գալ թշվառության հասցնող խորն ու համապարփակ ճգնաժամից։

#ԹեԲաԴիմակ»։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb