Սուրեն Սահակյան․ «Գալու է էդ ցավալի պահը»

Տեսանկյուն 05.08.2020   21:15   291

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Զարմանահրաշ բաներ են տեղի ունենում Հայոց տառապած հողի վրա։

Առողջապահության նախարարը ԱՆՁՆՎԵՐ ու ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ աշխատանքի համար պարգևատրում ա տարիներով երեխաների վաճառքով զբաղված բժշկին, որի նկատմամբ աղմկոտ քրեական դատավարությունն ընթացքի մեջ ա (https://www.armdaily.am/…

Քաղաքապետը Մաշտոցի պուրակում ծառ կտրելու թույլտվություն ա տալիս։ Դա նույն քաղաքապետն ա, որն իբր «պայքարում» էր, որ մասնավոր սեփականություն հանդիսացող բուտիկների փոխարեն էդ տարածքը հանրային սեփականություն հանդիսացող ՊՈՒՐԱԿ (ըստ բացատրական բառարանի՝ ԾԱՌԱՊԱՏ տարածք) մնա։

Տարբերությունը երևի գիտե՞ք որն ա։ Էն ժամանակ ծառերի հատման թույլտվության թղթի տակ ստորագրողն ինքը չէր, իսկ հիմա ինքն ա թույլատրել։ Բա՛, մեր երկրում ոչ թե իրավունքներ էին խախտվում, այլ թղթաբանությունն էր սխալ։

Գալու ա էդ ցավալի պահը, երբ բոլորս գիտակցելու ենք, թե ինչքան ենք սխալվել։ Դժվար բան ա դա ընդունելը, բայց սխալների ուղղումը սկսում ա սխալի գիտակցումից ու դա բարձրաձայնելուց»։


 Պիտակներ
         Սուրեն Սահակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb