Սուրեն Սահակյան․ «Չխոսել էլ չի լինում»

Տեսանկյուն 09.10.2020   20:00   83

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Վարչապետի նշած դեպքը, թե դիրքապահներին համոզել են դիրքը թողնել, որովհետև «Նիկոլը պայմանավորվել ա հողերը հանձնել», դավաճանության նմանվող միակ դեպքը չի։

Ես տվյալներ ունեմ, որ մինչև մեկ տարի առաջ զորացրված զինվորների զորահավաքի մասին վարչապետի մարտակոչից հետո որոշ համայնքի ղեկավարներ (հնուց մնացած) մոտավորապես նույն քարոզն են իրականացրել մարզային հավաքակայաններում, որտեղ զինվորները հավաքվում էին՝ առաջնագիծ գնալու։

Շատ են շրջանառվում լուրեր, թե քանի դեռ Նիկոլն է վարչապետը, մենք միայնակ ենք մնալու էս պատերազմում, մեզ ոչ ոք չի օգնելու։ Իսկ դուք չեք լսե՞լ նույն կենտրոններից շրջանառվող լուրերը, թե էս պատերազմը Նիկոլի ու հեղափոխության պատճառով էր։ Ու դրանք հրապարակային էլ են արվում, նենց չի, որ փչացած ռադիոյի լուրերի են նմանվում։ ՖԲ-ում օրը նվազագույնը մի նման գրառում հայտնվում ա բոլորիս ուշադրության կենտրոնում։ Էդ կապակցությամբ ԱԱԾ հրավիրված «մարդիկ» կան արդեն։

Ու երբ դրա մասին բարձրաձայում ես, քեզ են մեղադրում, իբր «միասնականությանը» վնասում ես։

Իրենք չեն վնասում, իրենք չեն թիկունքի ու առաջնագծի բարոյա-հոգեբանական վիճակի վրա բացասաբար ազդում, այլ դու, որ արձանագրում ես նման բաները։

Ու երբ ես ասում եմ դրանց նմանները իշխանության համար հարմար պահի երկիրն էլ չեն ափսոսա զոհել, թերևս ոչ մի գրամ չեմ չափազանցնում։

Էլի եմ ասում, որ սա ես սրտի խորը ցավով, մռմռոցով եմ ասում։ Հեչ ժամանակը չի կարևոր գործերից կտրվել ու ներքին սենց տականքության մասին խոսելու։ Բայց չխոսել էլ չի լինում»։



 Պիտակներ
         Սուրեն Սահակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb