Սուրեն Սահակյան․ «Առողջ ուժերը օդի՞ց են ընկնելու»

Տեսանկյուն 09.09.2020   20:00   77

«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առանց քաղաքական համակարգի լրջագույն, արմատական բարեփոխումների ընդհանրապես հարցականի տակ է՝ առողջ ուժեր կձևավորվե՞ն, հնարավորություն կստեղծվի՞ ձևավորվածների զարգացման համար, թե՞ ոչ։ Անընդհատ խոսք է գնում, որ կստեղծվեն ինչ-որ առողջ ուժեր, որոնք էլ ապագայում գաղափարական պայքար կմղեն, որ կլինի ոչ թե անհատների անձնական հատկությունների մրցույթ, այլ ընտրություն ըստ կրած արժեքների, սկզբունքների, ծրագրերի, դրանք իրականություն դարձնելու հնարավորությունների։ Բայց եթե այդպիսի ուժերի ստեղծման, գոյատևման, զարգացման ու արդյունավետ մրցակցության բոլոր պայմանները գործնականում բացակայում են, ո՞րտեղից են առաջանալու այդ ուժերը։ Օդի՞ց են ընկնելու։ Նրանք մեր իրականության, մեր պայմանների հետ որևէ կապ ունենալո՞ւ են, թե՞ ոչ։

Եթե քաղաքական համակարգի արմատական բարեփոխումների հանրային պահանջ չձևավորվի, ապա հանրությունը դժվար թե ընտրության լայն հնարավորություն ունենա։ ԵՎ սա միայն մեր խնդիրը չէ»։



 Պիտակներ
         Սուրեն Սահակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb