Սուրեն Պապիկյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ դեսպանին

Իրադարձային 31.07.2019   13:16   153
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին:

Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանը հետհեղափոխական՝ այսօր արդեն տնտեսական զարգացման փուլում, կարևորում է Արևելյան Եվրոպայի ամենակայուն գործընկերներից մեկի հետ հարաբերությունների ընդլայնումը:

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այսօր ընդգրկում է բոլոր ենթակառուցվածքներն ու համակարգման նոր ոլորտներ, և այս առումով Չեխիայի  գործընկեր պետական և մասնավոր ոլորտային կառույցների միջև առկա է չօգտագործված զգալի ներուժ», -ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ այս հանդիպումը կոնկրետ ուղղություններով համագործակցության մեկնարկ կհանդիսանա:

Սուրեն Պապիկյանը նշել է, որ արդեն  իսկ հաջողված օրինակներ կան տարածքային կառավարման ոլորտում՝ մասնավորապես՝ Վայոց ձորի մարզպետարանի և Կարլովարյան, Արմավիրի մարզի և Մորավսկո-Սիլեզյան երկրամասերի միջև, ինչպես նաև Տավուշի մարզի հետ, ինչը  ընդլայնելու և խորացնելու կարիք կա:

Նախարարն անդրադարձել է Արևելյան գործընկերության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հնարավորություններին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բեդրիխ Կոպեցկին հավաստիացրել է, որ ջանք չի խնայի հայ-չեխական հարաբերությունները նոր մակարդակի  հասցնելու և համագործակցության նոր նախաձեռնություններին աջակցելու համար։

Հանդիպմանը քննարկվել են  տարածքային կառավարման, տրանսպորտի, ճանապարհաշինության, թափոնների կառավարման, փոքր ավիացիայի և մի շարք այլ որոտներում համագործակցության ընդլայնմանը և նոր հնարավորություններին վերաբերող հարցեր:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon