Կալաձե. Թբիլիսիի հայկական թատրոնի հիմնանորոգումը կավարտվի 2020 թվականին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասում ստեղծված կացությունը Կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է. Փաշինյան Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան Փաշինյանը հանդիպել է բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել արտասահմանում հանդես եկող 11 ֆուտբոլիստի Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկ Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը Արամ Մանուկյանը դիմեց Սասուն Խաչատրյանին. Քրեական հետապնդում սկսեք Զուրաբյան. Մարտի 1-ի զոհերի ծնողները երբեք չեն հաշտվի այս պետության հետ, եթե Քոչարյանը և իր հանցակիցները չպատժվեն

Սուրեն Պապիկյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

Իրադարձային 14.05.2019   17:30   97
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել  է  Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային։

Ջերմորեն ողջունելով բարեկամ երկրի դեսպանին՝ նախարար Պապիկյանն իր խոսքում նշել է․ «Ամենատարբեր բնագավառներում և մասնավորապես՝ միջտարածաշրջանային ու միջհամայնքային մակարդակում,  իրենց կենսունակությունն ապացուցած համագործակցության ստացված փորձը հուշում է, որ երկու երկրների շահերից է բխում պրակտիկ քայլերով հայ-բուլղարական հարաբերությունների նոր և ավելի հագեցած օրակարգի ձևավորումը»։

Սուրեն Պապիկյանը նաև ասել է, որ երկու պետություններն ունեն հարաբերությունների զարգացման հսկայական ներուժ, և ՀՀ կառավարությունը հետաքրքրված է տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդմամբ ու հեռանկարային ծրագրերի իրագործմամբ։

Դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նկատել, որ հայ-բուլղարական դարավոր բարեկամության պատմությունն իր գործնական դրսևորումը կարող է ստանալ նաև երկու երկրների գործընկեր գերատեսչությունների միջև առավել ընդարձակ օրակարգով համագործակցության լիարժեք իրացմամբ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել աղբի վերամշակման, ջրամբարաշինության, պետական-մասնավոր հատվածի համագործակցության, օրգանական գյուղատնտեսության ոլորտներում փորձի փոխանակման և շարունակական շփումների ու երկկողմ այցերի միջոցով գործակցության նոր եզրեր գտնելու առնչությամբ։

 


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon