Սուրբ յոթնյակ

Հոգեբանական 31.10.2019   22:00   168
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կլինիկական հոգեբանության մեջ դասական հոգեսոմատիկ հիվանդությունները կամ փսիխոմատոզները հայտնի են «սուրբ յոթնյակ» կամ «չիկագյան յոթնյակ» անվանումներով։

Դրանք են` էսենցիալ հիպերտոնիան, տասներկումատնյա աղիքի խոցը,խոցային կոլիտը,բրոնխիալ ասթման,շաքարային դիաբետը, նեյրոդերմիտը, ռևմատոիդ արտրիտը:

1.Շնչառական համակարգի խանգարումներ

Շնչառությունը ոչ միայն ֆիզիոլոգիական վիճակ է,այլև ես-ի վիճակ:Շնչառությունը շատ զգայուն է հույզերի հանդեպ և արտահայտում է տվյալ պահին մարդու հոգեվիճակը:

Բացի այդ՝ շնչառության միջոցով հավասարակշռություն է հաստատվում անհատի և միջավայրի միջև:Շնչառական համակարգը յուրահատուկ է նրանով,որ այն միակ ֆունկցիան է,որն անհատը սկսում է իրականացնել ծնվելուց հետո միայն:Մնացած ֆունկցիաները ձևավորվում են ներարգանդային շրջանում:

Այսպիսով,առանձնանալով մոր օրգանիզմից ,անհատն առաջին հերթին շնչում է,որն արտահայտվում է լացի ձևով և դա,ըստ էության, ինքնուրույն կյանքի առաջին դրսևորումն է:

Շնչառական համակարգի հոգեսոմատիկ խանգարումներից է բրոնխիալ ասթման: Ասթման ձգտումն է դեպի մայրը,որն արտահայտվում է շնչառության պաթոլոգիկ փոփոխություններով:

Դրանք առաջին հերթին վկայում են տագնապի մասին,անգիտակցական մակարդակում` վախ սիրո կորստի կամ կաստրացիայի վախ, իսկ գիտակցական մակարդակում այն տրանսֆորմացվում է շնչահեղձ լինելու վախի: Ասթմատիկ նոպաները օգնության կանչ են ` ուղղված մորը,քանի որ մայրը մարդու կյանքի առաջին օրերի հզորության էտալոնն է: Ասթման և ալերգիան պայմանավորող հիմնական գործոնն անգիտակցական կոնֆլիկտն է անհատի և արտաքին աշխարհի միջև:

Այլ կերպ ասած՝ կոնֆլիկտի հիմքում ընկած է մորից կախվածությունը: Արդյունքում նոպան հակազդումն է,որն առաջանում է մորից բաժանվելու արդյունքում : Ասթմատիկ նոպան անգիտակցական մակարդակում արտահայտում է ճնշված լաց: Այս տեսակետն ամրապնդվում է նրանով ,որ հիվանդները հաճախ նշում են,որ դժվար են լաց լինում:

Բացի դա՝ նոպան ավարտվում է,երբ անձն իր հույզերը կարողանում է արտահայտել լացի միջոցով: Նաև վիճակը լավանում է,երբ անձը խոստովանում է մի բան,ինչի համար մեղքի զգացում ունի:

Խոսքը նույնպես,ինչպես և լացը,կապված է շնչառության հետ: Հետևապես խոսքի միջոցով մեծահասակը հասնում է նույն արդյունքին, ինչին նորածինը` լացով:

2.Սրտանոթայնին համակարգի խանգարումներ

Այս խանգարումների համար սպեցիֆիկ հուզական գործոններն են քրոնիկ տագնապը և անընդհատ ճնշվող ագրեսիվ իմպուլսները: Ագրեսիան մեծացնում է տագնապը,իսկ տագնապն իր հերթին ուժեղացնում է ագրեսիան`ստեղծելով նևրոտիկ, արատավոր շրջան:Հոգեսոմատիկ կոմպոտենտները բնորոշ են էսենցիալ հիպերտոնիային, սրտի իշեմիկ հիվանդությանը,սրտի ռիթմի խանգարումներին,կարդիոնևրոզին:

Էսենցիալ հիպերտոնիան զարկերակային ճնշման քրոնիկ բարձրացումն է առանց օրգանական շեղումների: Հիպերտոնիկի ամենաբնորոշ առանձնահատկությունն ագրեսիվ իմպուլսները արտահայտելու անկարողությունն է:

Առկա ներանձնային կոնֆլիկտը վերաբերում է ագրեսիվ հակումներին և կախվածության մեջ լինելու ցանկությանը: Հիպերտոնիան պայմանավորված է մի կողմից մարդու ՝ թշնամանքը բացահայտ արտահայտելու ցանկությամբ, մյուս կողմից հանդես է գալիս պասիվ և ադապտատիվ վարք ցուցաբերելու պահանջմունքով:Այս ամենն առաջացնում է տագնապ,ինչի հետևանքով ագրեսիան և բացասական հույզերը ճնշվում են: Դա էլ հանգեցնում է արտերիալ ճնշման բարձրացմանը: 

Սրտանոթային համակարգի խանգարումների ընդհանուր հոգեդինամիկ նկարագիրը հետևյալն է. ագրեսիա,մրցակցային տենդենցներ, անհաջողություն, վախ, կախվածության մեջ գտնվելու ցանկության ուժեղացում, թերարժեքություն, ագրեսիա, մրցակցային տենդենցների վերաակտիվացում, տագնապ և թշնամական իմպուլսների ճնշում,արտերիալ հիպերտոնիա:

3.Մաշկային հիվանդություններ
Մաշկը մի շարք բնութագրիչ կողմեր ունի.
1. Այն հույզերի արտահայտման ամենազգայուն օրգաններից է,
2. Այն պաշտպանական ֆունկցիա է կատարում: Լինելով մարմնի արտաքին թաղանթը` մաշկը վերլուծում է արտաքին գրգիռները և անհրաժեշտության դեպքում չեզոքացնում դրանք:
3. Մաշկը կարևոր էրոգեն գոտի է:
4. Որպես օրգանիզմի արտաքին թաղանթ, դրա տեսանելի մաս` մաշկն արտահայտում է էքսգիբիցիոնիզմի շուրջ կոնֆլիկտը:
5 Մաշկային ռեակցիան կապված է տագնապի հետ:
6. Ցավի զգացումը նույնպես կապված է մաշկի հետ, հետևաբար մազոխիստական տենդենցները սիմվոլիկ ձևով ևս կապվում են սրա հետ:

Մաշկի դասական հոգեսոմատիկ խանգարումները` նեյրոդերմիտը,էկզեման,փսիորիազը,քորը,ցանը, առաջանում են վերոհիշյալ առանձնահատկությունների հիպեր կամ փերֆունկցիաների հետևանքով:

Մաշկային հիվանդությունների հիմքում, որպես կանոն,ընկած է մանկական տրավման,որպես մոր հետ փոխհարաբերությունների խանգարման արդյունք:

Հիվանդների մայրերը կամ ենթագիտակցական թշնամանքով են վերաբերվել իրենց կամ վատ են խնամել`խուսափելով մաշկայի կոնտակտից:

Արդյունքում երեխայի հոգեկանում առաջանում է ներհոգեկան կոնֆլիկտ ագրեսիվ իմպուլսների և մորից կախվածության մեջ լինելու ցանկության միջև,որն արտահայտվում է մաշկի միջոցով և որը հոգեվերլուծության մեջ կոչվում է վերնամաշկի լիբիդոզային բեռնավորում:

Մաշկային խանգարումները կապված են նաև միջանձնային հարաբերություններում առկա խնդիրների հետ,երբ անձը դրսևորում է ուժեղ զգացմունքներ,սպասումներ, ձգտում է մտերմիկ հարաբերությունների,սակայն այդ ամենը չի իրականացվում կամ անձի ամբիվալենտության կամ շրջապատի մերժման հետևանքով:

Այս կոնֆլիկտում անձը ձգտում է ցուցադրել իր մարմնական կողմը,հետևաբար նաև արտահայտել իր էքսգիբիցիոնիստական հակումները:Դրանց միանում են սադոմազոխիստական տենդենցները և որպես արդյունք առաջանում է մեղքի զգացում: Ստացվում է, որ մաշկն, օգտագործվելով որպես էքսգիբիցիոնիզմի միջոց,դառնում է հիվանդության օբյեկտ:

4. Էնդոկրին համակարգի խանգարումներ

Այս համակարգը պատասխանատու է հորմոնների արտադրության համար և հոգեբանական տեսանկյունից որոշում է անձի ընդհանուր բավարարվածությունը: Էնդոկրին համակարգի հոգեսոմատիկ խանգարումներն են շաքարային դիաբետն և տիրեոտոքսիկոզը:

Առաջինի խանգարման դեպքում առկա է բազային կոնֆլիկտ՝ կապված սնունդ ընդունելու հետ,որն արտահայտվում է ագրեսիվ օրալային տենդենցների միջոցով:

Դիաբետիկները հակված են ռեգրեսի, դեպի ինֆանտիլ կախվածության դիրքորոշումը,սակայն դրա հետ մեկտեղ նրանք պասիվ են և ադեկվատ չեն իրենց հակազդումներում,ինչի հետևանքով քրոնիկ անբավարարվածության վիճակում են գտնվում: Սա հանգեցնում է նրան, որ անձն իր ողջ կյանքը կազմակերպում է իր հիվանդության շուրջ: Այսինքն դիաբետը դառնում է կենսաձև: Տիրեոքսիկոզն առաջանում է վահանաձև գեղձի հիպեր կամ թերֆունկցիաների հետևանքով: Հիվանդության հոգեդինամիկ աղբյուրը պաշտպանվածության զգացումի բացակայություն է վաղ մանկության տարիքում և երեխայի պահանջմունքների ֆրուստրացիան ծնողների կողմից: Արդյունքում երեխան ժամանակից շուտ իդենտիֆիկացվում է ծնողներից մեկի՝ հատկապես մոր հետ. «Եթե ես չեմ կարող լինել ծնողիս կողքին ,ապա պետք է դառնամ նրա նման,որպեսզի կարողանամ գոյություն ունենալ առանց նրա»:

Սակայն այս վաղ իդենտիֆիկացիան գերազանցում է անհատի ֆիզիկական և հոգեկան հնարավորությունները և հանգեցնում ներքին լարվածության,տագնապի: Այսպիսով՝ տիրեոտոքսիկոզի հոգեդինամիկական նկարագիրը հետևյալն է ՝ կախվածության ցանկության ֆրուստրացիա և անպաշտպանվածություն, կախվածության օբյեկտի հետ վաղ, անհաջող իդենտիֆիկացիա, ինքնահաստատման և շրջապատին օգնելու ձգտում, անհաջողություն, տիրեոքսիկոզ:

5. Հենաշարժողական համակարգի խանգարումներ

Այս համակարգի հոգեսոմատիկ խանգարումն է ռևմատոիդ արտրիտը: Հիվանդության հիմքում ընկած են ագրեսիվ իմպուլսները, արտամղումը, դոմինանտության հասնելու ձգտումը, մազոխիստական դրսևորումները ինքնազոհողության, շրջապատի հանդեպ չափազանց հոգատարության ձևով: Կանանց հատուկ է կանացի դերի մերժումը,որը հոգեվերլուծության մեջ կոչվում է բողոքի մասկուլին ռեակցիա: 

Հիվանդությունը պայմանավորող ագրեսիվ իմպուլսները նրանց մոտ արտահայտում են անգիտակցական բողոք` ուղղված մորը: Ընհանրացնելով այս ամենը՝ կարող ենք նշել հիվանդության հոգեդինամիկ նկարագիրը. ծնողների կողմից սահմանափակումները և միևնույն ժամանակ հիպերխնամքը մանկության ժամանակ, բողոք` ուղղված ծնողներից մեկի դեմ, բողոքի ճնշում ծնողներից կածվածության մեջ գտնվելու միջոցով, բողոքի արտահայտում ֆիզիկական ակտիվության միջոցով, դեռահասության շրջանում թշնամանքի արտահայտումն ինքնազողության, շրջապատին կառավարելու,մասկուլին բողոքի ձևով, անհաջություն, մկանային տոնուսի բարձրացում, արտրիտ:

6.Մարսողական համակարգի խանգարումներ

Այս համակարգի հիմնական ֆունկցիաներն են կլանումը և արտազատումը: Վաղ մանկության ժամանակ այս երկու պրոցեսներն են որոշում երեխայի հուզական կյանքը և կապը արտաքին աշխարհի հետ:

Հաճախ սնման պրոցեսը հասուն անհատին տալիս է ոչ միայն հագեցվածության,այլև պաշտպանվածության,անվտանգության զգացում: Վերջապես շատերի համար այս պրոցեսը բավարավածության հասնելու միակ միջոցն է հանդիսանում,սակայն վերոհիշյալ պահանջմունքը ֆրուստրացվում է,ինչի հետևանքով էլ զարգանում են հոգեսոմատիկ հիվանդություներ:

Դրանցից է տասներկու մատնյա աղիքի խոցը ,որին հատուկ է ներքին կոնֆլիկտ կախվածության ինֆանտիլ ցանկության և հասուն էգոի անկախության ձգտման միջև:

Արդյունքում տեղի է ունենում ռեգրես.կախվածության ցանկությունը վերածվում է կերակրված լինելու ցանկության: Խոցային հիվանդության պաթոգենեզի մեջ կենտրոնական գործոնը կախվածության, օրալային ցանկության ֆրուստրացիան է:

Չգտնելով իրենց բավարարումն արտաքին աշխարհում` դրանք ստեղծում են քրոնիկ հուզական լարվածություն,որն սպեցիֆիկ կերպով ներգործում է մարսողական համակարգի վրա:

7.Խոցային կոլիտ

Հայտնի յոթնյակի մեջ մտնում է նաև խոցային կոլիտը: Հաճախ այն դիտարկվում է որպես մելանխոլիայի սոմատիկ էկվիվալենտ,որին հատուկ են աուտոդեստրուկտիվ սուիցիդալ տենդենցներ:

Ալեքսանդրի բնորոշմամբ խոցային կոլիտն աղիքային ինքնասպանությունն է: Արտաքուստ այս անձինք նյարդային են, բռնկուն, շատ զգայուն,հակված են կպչունության: Բազային կոնֆլիկտն անինքնավստահությունն է, սիմվոլիկ ձևով արտահայտում է անցյալի խնդիրներից արագ հրաժարում: Խնդիրն առաջ է գալիս ծնողների չափից դուրս պահանջկոտության հետևանքով, որի հետևանքով առաջանում է պարտության և ճնշվածության զգացում, ձևավորվում է անվստահություն: Անձն ունի չբավարաված սիրո և քնքշանքի պահանջմունք:

Նյութը` «Գոյ» հոգեբանական կենտրոնի


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon