Սուրբ Ղազար կղզին մասամբ հայտնվել է ջրի տակ

Աշխարհ 14.11.2019   19:49   144
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վենետիկում նոյեմբերի 12–ի երեկոյան սկսած մակընթացությունը քամու ուժգնության պատճառով  վնասել է ոչ միայն Վենետիկ  քաղաքի շինությունները, այլև հայկական Սուրբ Ղազար կղզին։

Ինչպես հայտնում է  Մխիթարյան միաբանությունից Հայր Համազասպը,  նոյեմբերի 12–ի բնության աղետի հետեւանքով Սուրբ Ղազար կղզին եւս վնասներ է կրել։

«Գետնահարկի բոլոր սենյակները ողողվել են լճակի տղմոտ ջրով, նույնիսկ եկեղեցին լսվցվել է կես մետր ջրով՝ վնասելով որոշ եկեղեցական զգեստներ, ձեռագործ զարդարանքներ ու գորգեր։  Միայն առավոտյան տեսանք, որ կղզու հարավային կողմը եզերող պարիսպը քանդվել էր։ Վանքի մոտ կայանված Արմենիա առագաստանավը ալիքների կողմից քաշվել ու հարվածել էր պարիսպներին՝ քանդելով այն։

Մեր բոլոր հայրենակիցներին ու բարեկամներին ուզում ենք հայտնել, որ վանքի մատենադարանը, պատկերասրահը,  ձեռագրատունը եւ դիվանը Ամենասուրբ Կույսի մայրախնամ  հովանու ներքո մնացին անվնաս»։

Նշենք, որ Վենետիկում գրանցվել է ջրի մակարդակի բարձրացման ռեկորդային նիշ՝ 190 սմ, որը չէր գերազանցվել սկսած 1966 թվականից։

На изображении может находиться: на улице

Нет описания фото.

Нет описания фото.



 Պիտակներ
         Սուրբ Ղազար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon