Սուեզի ջրանցքում ավելի քան 400 մլն դոլարի նավթ է արգելափակվել

Աշխարհ 26.03.2021   13:07   66

Ավելի քան 400 մլն դոլարի նավթով բեռնված լցանավերն արգելափակվել են Սուեզի ջրանցքում՝ օրեր առաջ ծանծաղուտում հայտնված նավի պատճառով։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով Kpler վերլուծական ընկերության տվյալներին։

Հաղորդվում է, որ ջրանցքում արգելափակվել են առնվազն 7 խոշոր նավեր, որոնք տեղափոխում են 6․3 մլն բարել նավթ։ Դրանից 2-ը գտնվում են դեպքի վայրից հյուսիս, 5-ը՝ հարավ։ Մեկ բարելի 64 դոլար արժեքի դեպքում բեռի ընդհանուր գինը կազմում է 403 մլն դոլար։

Արգելափակման մեջ են հայտնվել տասնյակից ավելի այլ նավեր, որոնք փոխադրում են ավիավառելիք, բենզին, հեղուկ գազ։


 Պիտակներ
         Սուեզի ջրանցք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb