Սուեզի ջրանցքի վթարը կազդի ԱԽՏ-ի տնտեսության վերականգնման վրա. փորձագետ

Աշխարհ 30.03.2021   17:05   39

Սուեզի ջրանցքի վթարը բացասական ներգործություն կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) տնտեսության վերականգնման վրա եւ կհանգեցնի Ասիայում արդյունաբերական շղթաների խախտման: Մարտի 30-ին ՏԱՍՍ-ին այս կարծիքն Է հայտնել Տեխնոլոգիաների եւ բիզնեսի համալսարանին կից Էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Հուն Տաոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սուեզի ջրանցքը խոշորագույն լոգիստական միջանցքներից մեկն Է, որոնք Ասիան կապում են Եվրոպայի հետ, ինչպես նաեւ համաշխարհային նավագնացության կարեւորագույն տրանսպորտային մայրուղին»,- նշել Է փորձագետը: «Բիզնեսի, տրանսպորտային փոխադրումների վերականգնման ֆոնին, որոնք ընդհատվել Էին կորոնավիրուսի համավարաից, զգալիորեն աճել Է բեռների հոսքն, այդ թվում ջրանցքով: Այդ առնչությամբ ներկայիս վթարը, որի հետեւանքով ջրանցքը վեց օրվա ընթացքում արգելափակված Էր հունի լայնքով կանգնած բեռնարկղանավի պատճառով, լուրջ ազդեցություն կգործի ԱԽՏ-ի տնտեսությունների վերականգնման վրա»,- ընդգծել Է Հուն Տաոն:

Նրա խոսքով՝ այս պատահարը «կխախտի նաեւ տարածարջանի արդյունաբերական շղթան, քանի որ ջրանցքով են անցնում մեծ ծավալի նավթ եւ այլ հումքեր, որոնք չափազանց անհրաժեշտ են արտադրության բնականոն շրջանառության համար»:

Ինչպես նշել Է Սինգապուրի արդյունաբերական ֆեդերացիայի նախագահ Դուգլաս Ֆոն, «տեղացի արտադրողները, որոնք մեծ քանակությամբ բաղադրիչներ են ներմուծում ծովով, արդեն կանգնած են փոխադրումների ծախսերի ավելացման խնդրի առաջ»: «Տարբեր գնահատումներով,- ասել Է նա,- արժեքը 20 տոկոսից աճել Է մինչեւ 200»:


 Պիտակներ
         Սուեզի ջրանցք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb