Սուարեսը տեղափոխվեց «Ատլետիկո»

Սպորտ 25.09.2020   12:07   45

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում»: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: 

Հաղորդվում է, որ Սուարեսը «Ատլետիկո» է տեղափոխվել անվճար: Կատալոնացիները մինչև 6 մլն եվրո բոնուս կարող են ստանալ՝ կախված ֆուտբոլիստից ելույթներից: 

Ուրուգվայցի հարձակվող «Բարսելոնայում» հանդես էր գալիս 2014 թվականից: 

283 խաղում Սուարեսը դարձել է 198 գոլի հեղինակ: 

4-ական անգամ դարձել է Լա Լիգայի չեմպիոն և Իսպանիայի գավաթակիր, իսկ 2015 թվականին «Բարսելոնայի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ գոլի հեղինակ դառնալով եզրափակչում: 



 Պիտակներ
         Սուարես


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb