«Սովը էլ ո՞նց ա լինում». Գագիկ Ծառուկյան

Քաղաքական 18.09.2020   14:38   71

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ուսանողներից շատերը ծնողները չեն աշխատել, իսկ այսօր, երբ ուսման վարձը պետք է վճարել, խնդրի առաջ են կանգնում: ԲՀԿ ուսխորհրդի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝  միաժամանակ առաջարկելով խնրդի լուծում:

«Ծնողը վեց ամիս չի աշխատել, հանզիվ հացի փող ունի, ինչպե՞ս կարող է ուսման վճար տա մի բան էլ թանկացած: Թող պետությունը սուբսիդավորի՝ վեց ամիսը պետությունը վճարի, վեց ամիսը  ծնողը»,- ասաց նա:

ԲՀԿ ղեկավարը հիշեցրեց դեռ հունիսի 5-ի իր հայտարարությանը, թե ստեղծված իրավիճակով պայմանավորված ամիսների հետո սով է լինելու, ապա նշեց, որ իշխանական որոշ պատգամավորներ աշխատասենյակներում նստած, առանց ժողովրդի հետ հանդիպման, նրանց սոցիալական վիճակի ծանոթանալու  հայտարարում են՝  Ծառուկյանի ասած սովը չեղավ, այն դեպքում, երբ այսօր շատերի սոցիալական վիճակը  ծանր է:

«Մարդիկ լացում են, դեղի փող չունի, երեխաներին դպրոց ուղարկելու համար փող չունեն: Այ ձեր ցավը տանեմ, սովը ո՞նց ա լինում»,-ասաց Գ.Ծառուկյանը:

Նրա խոսքով, ստեղծված վիճակից դուրս գալու և տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար իշխանությանը պարբերաբար տարբեր լուծումներ է ներկայացրել:



 Պիտակներ
         Գագիկ Ծառուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb