Սոսի Թաթիկյանը լքում է «Լուսավոր Հայաստանը»

Քաղաքական 02.10.2019   14:38   159
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սոսի Թաթիկյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․

«Ձեզնից շատ քչերը գիտեն, որ ես վերջին ավելի քան 2,5 տարում ունեցել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամատոմս: Տարիներ շարունակ գտնվելով աշխարհի հեռավոր թեժ կետերում` նախորդ իշխանությունների կողմից իմ առջև պետական համակարգում դռների փակվելու հետևանքով, և ինչ-որ պահից զգալով, որ հայրենիքիս հետ կապը և պետական համակարգում աշխատող ընկերներիս կորցնում եմ` ավելի ու ավելի չընդունելով նախկին իշխանությունների մոտեցումները, հեռվից ՖԲ-ով գտել էի ԼՀ-ին ու վերջին տարիներին տարեկան մի քանի ամիս Հայաստանում անցկացնելու ընթացքում դարձա անդամ:

Սակայն տասներկու տարի շարունակ եղած լինելով Հայաստանի դիվանագիտական ծառայության անդամ, որից հետո ևս տասներկու տարի մեծ մասամբ գտնվելով արտերկրում և հանդիսանալով միջազգային քաղաքացիական ծառայող՝ ես այդպես էլ կարգին կուսակցական չդարձա և իրական ներգրավում չունեցա կուսակցության գործունեության մեջ: Ես իրավունք ունեի կուսակցության անդամ լինել, սակայն իրավունք չունեի որևէ ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու, լինելու կուսակցության ղեկավար մարմնի անդամ և առաջադրվելու ընտրություններում: Անկեղծ ասած, ինձ միշտ խորթ է եղել կուսակցականությունը, քանի որ ես բոլոր հարցերում առաջնորդվում եմ երկու չափանիշով` պետականության ամրապնդում և միջազգային չափանիշներին համապատասխանություն:

Երեք տարում մասնակցել եմ երեք ժողովի և երեք միջոցառման. ժողովներից մեկը` անդամակցությունիցս անմիջապես հետո, երկուսը` հեղափոխության ժամանակ, երբ ապրիլի 20-ին Ադդիս Աբեբայից ժամանեցի, քանի որ չկարողացա անտարբեր մնալ Հայաստանում ընթացող զարգացումներին: Ասեմ, որ ես ԼՀ-ի` հեղափոխությանը միանալու կողմնակից եմ եղել, որի մասին ապրիլի 16-ից սկսած Ադդիս Աբեբայից հայտնել եմ:

5,5 ամիս առաջ հայրենիք վերադառնալուց հետո չեմ հրավիրվել կուսակցության որևէ ժողովի ու միջոցառման, այլ կուսակցության հատուկենտ անդամների հետ ունեցել եմ զուտ երկկողմ շփումներ: Միակ հարցը, որում ԼՀ-ն ինձ հետ խորհրդակցել է, եղել է վեթթինգի հարցը, սակայն դա էլ նախաձեռնել է ոչ թե բուն ԼՀ-ն, այլ ԼՀ խմբակցության արդեն նախկին անդամ, այժմ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Մի կողմից ես գնահատել եմ, որ կուսակցությունը երբևէ չի փորձել որևէ հարցում ինձ ուղղորդել և իմ հարցազրույցների, ելույթների ու գրառումների մեջ ունեցել եմ մասնագիտական ու անձնական կարծիքներ արտահայտելու ազատություն: Ես այս ամիսներին գործել եմ որպես իրապես անկախ փորձագետ: Մյուս կողմից, վերջին ամիսներին ավելի ու ավելի հասկացա, որ իմ անդամակցությունն անիմաստ է, եթե նույնիսկ իմ բուն մասնագիտական հարցերի ներկուսակցական քննարկումներում ներգրավված չեմ:

Հետևաբար, անցյալ շաբաթ օրը ԼՀ ղեկավար Էդմոն Մարուքյանին հայտնեցի կուսակցության անդամակցությունս դադարեցնելու մասին, մանավանդ որ շուտով ամենայն հավանականությամբ կանցնեմ մի աշխատանքի, որն ինձնից պահանջում է հավասարակշիռ դրական հարաբերություններ ունենալ բոլոր խորհրդարանական ուժերի հետ»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Լուսավոր Հայաստան»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon