Սոորոնբայ Ժեենբեկովը ներողություն է խնդրել ժողովրդից

Աշխարհ 16.10.2020   16:00   39

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նախօրեին հրաժարական ներկայացրած Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը երկրի խորհրդարանում հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներողություն է խնդրել ժողովրդից, իր աշխատանքում թույլ տված թերությունների համար։

«Իհարկե եղել են թերություններ և բացթողումներ իմ աշխատանքում։ Ներողություն եմ խնդրում դրանց համար իմ հայրենակիցներից սակայն իմ խիղճը ժողովրդի առաջ մաքուր է»,- հայտարարել է նախկին նախագահը։

Նա ընդգծել, որ Ղրղզստանի համար հոկտեմբերի 6-ից սկսվել է ժամանակի նոր հաշվանք՝ հավելելովէ, որ անցնող օրերը ամենածանրն էին ղրղզստանցիների համար։

 



 Պիտակներ
         Սոորոնբայ Ժեենբեկովը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb