Սոնա Աղեկյանին բերման են ենթարկել

Իրադարձային 16.08.2019   12:19   163
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երևանի Աղյուսագործների 86 հասցեի մի քանի ընտանիքներ բողոքի ակցա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։

Պատճառը 20 օր շարունակ կոյուղագծից զրկված լինելն է։

Բնակիչների բողոքի ակցիային միացել էին նաև Երևանի ավագանու նախկին անդամ  Սոնա Աղեկյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը։

Քաղաքապետարանի դիմաց նրանց հետ հանդիպեց Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որի հետ զրույցում Սոնա Աղեկյանը առաջարկեց նրան իր հետ բերած տարայից «շնչել կոյուղագծի բացակայության հետևանքով առաջացած գարշահոտությունը», որից հետո տարայի պարունակությունը Խաչիկյանը թափեց։

Ոոստիկանները բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին, իսկ պատգամավորներն ու մյուս բնակչիչները շարժվեցին դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին։
 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Սոնա Աղեկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon