Սոմալիում ականակոծել են նստավայրը, որտեղ եղել է նախագահը

Աշխարհ 02.02.2021   14:47   57

Փետրվարի լույս 2-ի գիշերն ականանետով արձակված ինն արկ Է պայթել Դուսամարեբ քաղաքի կառավարական նստավայրի տարածքում, երբ այնտեղ Է եղել Սոմալիի նախագահ Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդը: Այդ մասին հայտնել Է Somali Guardian նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:

Իշխանությունները գնդակոծման մեջ կասկածում են «Աշ Շաբաբ» ահաբեկչական կազմակերպության իսլամիստներին:

Սոմալիի նախագահը Դուսամարեբ Է ժամանել փետրվարի 1-ին երկրում կայանալիք նախագահական եւ ընդհանուր ընտրությունների առիթով հինգ տարածաշրջանային առաջնորդների հետ բանակցություններ վարելու համար: Պետության ղեկավարի լիազորությունների ժամկետն ավարտվում Է փետվրարի 8-ին, սակայն նախագահական ընտրությունների ժամկետն առաջատար քաղաքական ուժերի հետ առայժմ համաձայնեցված չԷ պահպանվող տարաձայնությունների պատճառով: Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդն ինքը հասկանալ Է տվել, որ կառաջադրի իր թեկնածությունը վերընտրման համար:

Ընտրությունների առնչությամբ հիմնական նիստը նշանակված Է փետրվարի 2-ին, հաղորդում Է պորտալը: Դուսամարեբում, որը գտնվում Է երկրի մայրաքաղաք Մոգադիշոյից 400 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք, կառավարական նստավայրի շուրջն ուժեղացված Է պահպանությունը:

Բանակային կարգախմբերը պարեկումեն քաղաքում: Փետրվարի 2-ի առավոտյան Դուսամարեբի օդանավակայանի մերձակայքում հուժկու պայթյուն Է տեղի ունեցել: Somali Guardian-ը նշում Է, որ մահափորձ Է կատարվել Սոմալիի ցամաքային զորքերի շտաբի պետի տեղակալի դեմ: Նրա վիճակի մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Սոմալի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb