Սոլեյմանին սպանվել է Ադրբեջանից արձակված անօդաչու թռչող սարքի հավաքած տվյալների օգնությա՞մբ

Հրատապ 15.01.2020   10:36   940
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երկու օրվա համեմատական չեզոքությունից հետո ադրբեջանական մամուլը կատաղի արշավ սկսեց սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի դեմ: Նրան մեղադրում են նրանում, որ տասնյակ հազարավոր ադրբեջանցի թուրքեր խեղդվում են Թավրիզում իրենց արյան մեջ և Լիբանանում ռազմական ճամբարներ ստեղծելով: Այս մասին գրում panorama.am-ը՝ հղում անելով realtribune.ru-ն։

Նշվում է, որ այս ֆոնին հրապարակում արեց Zerkalo.az-ը, որն ավարտվում է այսպես. «Մենք բազմիցս կանգնել ենք հարցի առաջ՝ արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է տարածաշրջանում իրավիճակի լարմանը։ Հանգուցյալ ալ-Մուհանդիսը հենց այնպես չէր ասում, թե որտեղից են անօդաչուները թռում Իրաք»:

Բնականաբար, սրանք նրա խոսքերը չեն, այլ իրանցիների, որոնք այդպիսով ակնարկում էին Բաքվին, որ իրենք քաջատեղյակ են իսրայելական ինքնաթիռների թռիչքային ուղուց:

Միևնույն ժամանակ, Zerkalo.az-ը անուղղակիորեն ընդունում է, որ իսրայելական ԱԹՍ-ներն Ադրբեջանից են արձակվել Իրաք: Հիշեցնենք, որ այդ մասին խոսել էՄերձավոր Արևելքում հայտնի քաղաքական և ռազմական գործիչ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը, որը հունվարի 3-ին սպանվեց Բաղդադի օդանավակայանի մերձակայքում՝ գեներալ Սուլեյմանիի հետ միասին:

Ինչպես գրում է realtribune.ru-ն, եթե ադրբեջանական մամուլը ընդունում է Ադրբեջան-Իրաք հետագծով իսրայելական ԱԹՍ-ի գործարկումը, ապա կարելի է պնդել, որ գեներալ Սուլեյմանին սպանվել է Ադրբեջանից արձակված հրթիռի կողմից։ Ավելի ստույգ, ադրբեջանական տարածքից արձակված իսրայելական անօդաչու թռչող սարքերը հետախուզել են թիրախներն ու դրանց կոորդինատները փոխանցել ամերիկյան զինուժին:

Նշվում է, որ ավելին, պաշտոնական Բաքուն կարող էր այս քայլին գնալ ԱՄՆ-ի լուռ համաձայնությամբ, որոնց գեներալի մահը ձեռնտու էր բազմաթիվ պատճառներով. նրա հսկողության տակ էին իրանամետ խմբավորումները, լիբանանյան «Հեզբոլլահ» և «Եմենի» հուսիթների ստորաբաժանումները:



 Պիտակներ
         Սուլեյմանի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon