Սոլեյմանիի սպանության վայրում հուշարձան կկանգնեցվի

Աշխարհ 13.01.2020   10:34   166
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

vesti.ru-ի փոխանցմամբ՝ Բաղդադի օդանավակայանի մոտակայքում` իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրանամետ «Ալ Հաշդ աշ-Շաաբի» շիա աշխարհազորայինների փոխհրամանատար Աբու Մահդի ալ Մուանդիսի սպանության վայրում հուշարձան կկանգնեցվի:

Համապատասխան թույլտվությունը նախօրեին տվել է Իրաքի մշակույթի նախարարությունը։

Զոհերի հիշատակն այս կերպով հավերժացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Իրաքի խորհրդարանի զբոսաշրջության և մշակույթի հանձնաժողովի անդամ Ալի ալ Հմեյդաուին:

Հուշարձանի հստակ վայրը կորոշվի Քաղավիացիայի վարչության, շիա աշխարհազորայինների և Բաղդադի անվտանգության վարչության խորհրդակցությունների արդյունքում:

Հիշեցնենք՝ հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետևանքով սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

 



 Պիտակներ
         Սոլեյմանի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon