Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրն է

Օրացույց 02.04.2021   10:30   885

Ապրիլի 2–ը Սողոմոն Թեհլերյանի ծնդյան օրն է։ Նա ծնվել է 1896թ. Էրզրումի վիլայեթի Ներքին Բագառիճ գյուղում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912թ. և 1913-ին փոխադրվել է Սերբիա։

Համաշխարհային առաջին պատերազմը սկսվելուն պես նա ժամանել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։

1915-ին` Ցեղասպանության ընթացքում, կորցրել է իր ողջ ընտանիքը` ծնողներին, եղբայրներին ու քույրերին: Ջարդերից հետո հրաշքով կենդանի է մնացել ու ապաստան գտել քրդերի մի ընտանիքում, որտեղից էլ փախել է Արևելյան Հայաստան:

1921թ. Թեհլերյանը մասնակցել է «Նեմեսիս» գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ 

Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում, որտեղի տներից մեկում թաքնվում էր Թալեաթ փաշան, Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է նրան և ձերբակալվում: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը նրան արդարացնում է։

Նա մահացել է ԱՄՆ–ի Ֆրեզնո քաղաքում 1960թ. մայիսի 23-ին։

Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձաններ են կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb