Սոֆիայում զանգվածային բողոքներ են

Աշխարհ 02.09.2020   13:23   39

Սեպտեմբերի 2-ին Բուլղարիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) աշխատանքի առաջին օրն ամառային արձակուրդից հետո Սոֆիայում տեղի է ունենում բողոքի զանգվածային ակցիա՝ «Ժողովրդական մեծ ապստամբություն» կարգախոսով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները ոստիկանության վրա են նետում հավկիթներ, որը կենդանի շղա է կազմել խորհրդարանի շենքի շուրջը: Չնայած վաղ ժամին եւ աշխատանքային օրվան, բողոքի է հավաքվել մի քանի հազար մարդ, որոնք արդեն 56-րդ օրն է, ինչ պահանջում են կառավարության՝ վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ եւ գլխավոր դատախազ Իվան Գեշևի հրաժարականը։

Բուլղարիայում զանգվածային հակակառավարական բողոքները շարունակվում են 56 օր: Սոֆիայում եւ երկրի մյուս քաղաքներում ամեն օր անցկացվում են հանրահավաքներ եւ երթեր, որոնց մասնակցում են հազարավոր մարդիկ:

Բուլղարիայի մայրաքաղաքում շրջապատված են մնում հանգուցային խաչմերուկները:



 Պիտակներ
         Սոֆիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb