Սոցիալական բոլոր ոլորտները կսպասարկվեն մեկ միասնական ծառայության կողմից

Իրադարձային 27.01.2021   14:11   65

Կառավարությունը հավանություն տվեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է:

«Մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Առաքելյանը:

Նախարարը նշեց, որ գործող կարգավորումներում նախատեսված է եղել ստեղծել ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ, ինչը ենթադրում է այսօր գործող սոցիալական ոլորտում գործող 4 կառույցների՝ սոցիալական ապահովության ծառայություն, ընտանեկան նպաստների համակարգ, հաշմանդամության ու զբաղվածության ոլորտ: Առաջարկվում էր վերջին երեք ոլորտները միավորել ինտեգրված սոցիալական ծառայություններում և նոր գրասենյակի միջոցով իրականացնել գործառույթներ:

«Առավել արդյունավետ մեխանիզմ է առաջարկվում, ըստ որի՝ նոր կառույց ստեղծելու փոխարեն գործող սոցիալական ապահովության ծառայության հենքի վրա նախատեսվում է ստեղծել  միասնական սոցիալական ծառայություն, որն իր մեջ ներառում է բոլոր 4 կառույցները, ու որը հնարավորություն է տալիս մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիներին ծառայություններ մատուցել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ համակարգը ներդրվելու է ապրիլի 1-ից:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb